
ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձավ ՀՀ Կառավարության կողմից հավանության արժանացած «Դեղերի մասին» օրենքի և դրա ընդունմամբ պայմանավորված ևս յոթ օրենքների նախագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով: «ՀՀ կառավարությանը հավանություն տվեց «Դեղերի մասին» օրենքի նոր խմբագրությանը և նրանից բխող յոթ փոփոխություններին: 1998թ. «Դեղերի մասին» օրենքը չէր համապատասխանում այն մարտահրավերներին, բժշկագիտության փոփոխվող շուկային և պահանջում էր նոր մոտեցումներով փոփոխություններ իրականացնել»,-ասաց Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով` օրենքների նոր նախագծերում կանոնագարկվում է դեղատոմսով դեղերի շրջանառությունը, գրանցումը, զուգահեռ ներմուծումը, գովազդը, այլ խնդիրներ: Պատասխանելով լրագրողների հարցին` Արմեն Մուրադյանը նշեց, որ կլինիկական և նախակլինիկական հետազոտություններից մինչև դեղի դուրս գրում ողջ շղթան ներառված է «Դեղերի մասին» օրենքի նախագծում: Նախարարը նշեց, որ դեղերի ոլորտն ամենօրյա ուշադրության կենտրոնում է և նոր օրենքով կարևորվում են դեղերի որակի, անվտանգության և մատչելիության հարցերը:
Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև սուր շնչառական վարակներին` ընդգծելով, որ հանրապետությունում համաճարակ չի արձանագրվել, այլ մեկ ու կես անգամ հատվել է համաճարակային շեմը: Համաճարակ է հայտարարվում, երբ համաճարակային շեմը հատվում է հինգ և ավել անգամ: Նախորդ շաբաթ սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվադացությունը գնահատվել է որպես բռնկում, ինչը պատճառ է հանդիսացել որպեսզի ՀՀ առողջապահության նախարարությունը գարնանային արձակուրդները երկարաձգելու առաջարկ ներկայացներ ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Նախարարի տեակացմամբ` ձեռնարկված միջոցառումների արդյունքում սուր շնճառական վարակներով պայմանավորված հիվանդացության ընդհանուր թիվը օրական 1900-ից հասել է 1400-ի: Նվազել է նաև շտապօգնության կանչերի թիվը` 127-ից հասնելով 85-ի: Հիվանդության դեպքերի գրեթե 80 տոկոսն արձանագրվել էր 0-18 տարեկան երեխաների շրջանում:
Նախարարը հայտնեց, որ վարակի տարածումը կանխելու նպատակով փակվել են նաև ռիսկային մանկապարտեզները: «Յուրաքանչյուր մանկապարտեզ այս օրերին եղել է խիստ հսկողության ներքո, արդյունքում ժամանակավորապես փակվել են 7 մանկապարտեզներ, որոնցից 5-ը Արագածոտնի, 1-ը` Տավուշի և 1-ը` Վայոց ձորի մարզերում: Փակվել են այն մանկապարտեզները, որոնց երեխաների շուրջ 25 տոկոսը վակարված են եղել սուր շնչառական հիվանդությամբ»,- նշեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ այդ միտումն արդեն օրինաչափ կլինի:Նա պատասխանեց է նաև ներհիվանդանոցային վարակներին, ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայության աշխատանքին վերաբերող այլ հարցերի:




