ԿարևորՏնտեսական

Գազի եւ էլ.էներգիայի սակագնի բարձրացման հայտ չկա, բայց…

lenabadeyan

«Բնական գազի սակագնի վերաբերյալ կառավարությունը ջանքեր է գործադրում, որպեսզի սակագնի փոփոխություն տեղի չունենա»,- կառավարություն- ԱԺ այսօր հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

Նշել է, որ ոչ գազի, ոչ էլ էլեկտրաէներգիայի սակագմնի թանկացման հայտ դեռեւս ներկայացված չէ, սակայն սակագնի փոփոխությունները կախված են բազմաթիվ գործոններից։

Այդ գործոններից մեկը, ըստ Դավիթ Հարությունյանի, այն է, որ թեեւ բնական գազի գինը մեր մոտ միջազգային շուկայից ցածր է, սակայն հաշվարկվում է արտարժույթով։ «Մենք այստեղ, եթե ունենանք մեր հայկական դրամի տատանումներ, ապա այդ հարցին, ամենայն հավանականությամբ, անդրադարձ պետք է կատարվի»։

Էլեկտրաէներգիայի սակագինը կախված է նաեւ ջրի առատությունից։ Եթե երաշտ է լինում, ապա «պակասող էլեկտրաէներգիան լրացվում է ջերմակայանները շահագործելով: Իսկ ջերմակայանների արտադրած հոսանքը անհամեմատ ավելի թանկ է»։

Դավիթ Հարությունյանը նշել է, որ նախորդ երկու տարիներին եղել է լուրջ, մտահոգիչ իրավիճակ ջրային ռեսուրսների հետ կապված: «Մեր կանխատեսումները կաված են այս տարվա եղանակային պայմաններից: բայց մեր ասածն ընդամենը կանխատեսումներ կարող են լինել, իսկ գործընթացը սկսվում է համապատասխան ընկերության հայտով»։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան

 

Back to top button