
Ֆրանսիայի հարավում կործանված A320 օդանավում հայերի կամ ՀՀ քաղաքացիների առկայության մասին այս պահի դրությամբ տեղեկություններ չկան: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, ով ավելի վաղ հայտնել էր, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունն աշխատում է այս ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հարավում` Վերին Պրովանսում օդային աղետից զոհվել է 150 մարդ, մոտ 70-ը` գերմանացիներ, մոտ քսանը` երեխաներ:




