
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիատիսն ապրիլի 23- 25- ը կլինի Հայաստանում, հայտնում է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամ Վարդգես Մահտեսյանը։
Պատգամավորի տարածած հաղորդագրության համաձայն՝ Կիպրոսի նախագահն ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնական հրավերը եւ ապրիլի 23- 25- ը կայցելի Երեւան «Կիպրոսի կառավարության զորակցությունը հայ ժողովրդին հայտնելու եւ Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցի ոգեւոչման արարողություններին մասնակցելու համար»։




