Հասարակություն

Սահմանային լարվածությունը կսրվի մինչեւ ապրիլի 24-ը. Կոմանդոս

alisagevorgyanhasmikdilanyan
Գեներալ Կոմանդոսի համոզմամբ, սահմանում տիրող  լարվածությունը ոչ միայն կպահպանվի, այլև կսրվի մինչև ապրիլի 24-ը: Այս ընթացքում, ըստ նրա, երիտասարդ զինվորներն իրենց կողքին պետք է զգան պատերազմի վետերանների աջակցությունը: Խորհրդային քաղբանտարկյալ, նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը դրա անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ, ինչպես ասում է՝ բանակում վետերանները կարող են միայն խանգարել երիտասարադներին: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համոզմամբ էլ սառեցված, բայց փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրում պետք է զինվորական պատրաստություն անցնի չափահաս տարիքի ողջ բնակչությունը: Տեսակետները բախվում են «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:

Back to top button