Հասարակություն

Հայաստանում դեկտեմբերի 9-ը կնշվի որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր

lenabadeyan
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը, ըստ որի՝ առաջարկվում է դեկտեմբերի 9-ը Հայաստանում սահմանել աշխարհի բոլոր ցեղասպանությունների հիշատակի օր, դիմելով հիմնական զեկուցող Արտակ Զաքարյանին՝ նշեց, որ այդ օրը հիշատակի օրը հայտարարելը կնշանակի օրացույցում ունենալ 2 օր զոհերի մասին:

«Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հայտարարելը կնշանակի մեր օրացույցում ունենալ 2 օր զոհերի մասին, սակայն ՄԱԿ-ի կոնվենցիայում խոսք չկա զոհերի մասին, այլ խոսվում է կանխարգելելու, դատապարտելու և պահանջելու մասին։ Այստեղ այլ հարց էլ է առաջանում, օրինակ՝ մարդիկ իրենց ցեղասպանության օրը նշում են ապրիլի 7-ին, մենք ասենք՝ կներեք մենք դեկտեմբերի 9-ի՞ն ենք նշում»,- հետաքրքրվեց Արծվիկ Մինասյանը։

Արտակ Զաքարյանը նշեց, թե քանի որ իրենք չեն անդրադարձել բոլոր ազգերի նկատմամբ կատարված ցեղասպանություններն, ապա այս օրինագիծը հնարավորություն կտա հիշել և վշտակցել բոլոր այն ժողովուրդներին, ովքեր իրենց պատմության մեջ տեսել են ցեղասպանություն:

Back to top button