Հասարակություն

Կրակոցներ Կոտայքի մարզում

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ օգնության բրիգադը Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտայի 3-րդ վաշտի աշխատակիցների հետ հրազենային վնասվածքով 1 հոգու հիվանդանոց է տեղափոխել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են հրազեն, իսկ այս պահին նշված վայր են ժամանում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ ոստիկանության Կոտայքի և Բյուրեղավանի բաժինների ծառայողների հետ:

Back to top button