Հասարակություն

Այսօր տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ նշվում է ամեն տարի մարտի 24-ին՝ այն օրը, երբ 1882-ին գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլյոզի հարուցիչի իր բացահայտման մասին: 1905-ին գիտնականը բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել՝ գրում է Calend-ը:

Օրը հաստատվել է 1982-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Տուբերկուլյոզի ու թոքային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային միության կողմից:

1993-ին ԱՀԿ-ն տուբերկուլյոզը հայտարարել է ազգային աղետ, իսկ մարտի 24-ը՝ դրա դեմ պայքարի համաշխարհային օր: 1998-ից այն ստացել է ՄԱԿ-ի պաշտոնական աջակցությունը:

Կարդացեք նաև

Back to top button