Քաղաքական

ՀՀ նախագահը պետական այցով մեկնում է Չինաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին պետական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ:

Հայ-չինական բարձր մակարդակի բանակցություններից հետո նախատեսվում է երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Այցի շրջանակներում նախատեսված են նաև ՀՀ աախագահի հանդիպումները ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի, ՉԺՀ Պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի Պեկինի համալսարանում, որտեղ հանդես կգա ելույթով:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մարտի 28-ին կմասնակցի ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային համաժողովին։

Back to top button