ՀասարակությունՑեղասպանություն 100

Պատարագ Հայոց եկեղեցում՝ նվիրված Գալիպոլիի ճակատամարտի զոհերին

Ստամբուլի Յեշիլքոյ վարչական շրջանի հայկական եկեղեցում կիրակի օրը պատարագից հետո Գալիոպոլիի (Չանաքքալե, Դարդանել) մարտերում ընկած քրիստոնյա, մահմեդական, հրեա և աթեիստ զոհերի համար աղոթք է հնչեցվել առ աստված, տեղեկացնում է Ermenihaber— ը՝ հղում անելով թուրքական «Հաբեր թուրք» լրատվական կայքին։

Պատարագին ներկա է եղել Բաքըրքոյ վարչական շրջանի ղեկավար Բյուլենթ Քերիմօղլուն: Պատարագը մատուցել է Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Պատարագից հետո  Բաքըրքոյի մշակույթի տանը և քաղաքային թանգարանում հայկական համայնքի համար պահքի ընթրիք է տրվել:

Կարդացեք նաև

Back to top button