«100 վայրկյան». Ցեղասպանության ականատեսների վկայությունները՝ տեսահոլովակում
«Մեդիամաքս» մեդիա ընկերությունն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր ներկայացրել են «100 վայրկյան» նախագիծը, որը հիմնված է Հայաստանի Ազգային արխիվի կողմից հրապարակված Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա:
Աշխահում կամ իրենց երկրներում հայտնի մարդկանց, այդ թվում ՝ գրողներ , երաժիշտներ, դերասաններ ու լրագրողներ, առաջարկվել էր կարդալ 100 վայրկյան տևողությամբ հատվածներ այդ վկայություններից: Նախագծի շրջանակներում պատրաստվել է 24 տեսահոլովակ, որոք մարտի 23-ից սկսած ամեն օր կտեղադրվեն www.mediamax.am/100 seconds կայքում:
Նախագծի նպատակն է ցույց տալ կոնկրետ մարդկանց տառապանքները: 24 տեսահոլովակ, յուրաքանչյուրն ընդամենը 100 վարկյան: «Ժամանակակից մարդու կենսառիթմը, ցավոք, ավելի դժվար է դարձնում հաստափոր գրքերում այդ վկայությունները կարդալը: Ուստի մատուցման այս ձևն առավել ընկալելի կլինի»,- պարզաբանում է «Մեդիմաքսի» տնօրեն Արա Թադևոսյանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը վերջին տասը տարիների ընթացքում «Մեդիամաքսի» հետ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, այդ թվում և «100 վայրկյան» նախագիծը, որը «ՎիվաՍելի ՄՏՍ»- ի գլխավոր տնօրեն Ռայֆ Յիրիկյանը համարում է յուրահատուկ։
«Այլ ժողովրդի դեմ ցեղասպանություն չի լինում: Որևէ ժողովրդի դեմ ցեղասապնությունը հանցագործություն է ամբողջ մարդկության հանդեպ: Եվ մենք , որպես վերապրած ժողովուրդ, առաջինն ենք, որ նման դեպքերում պետք է ձայն բարձացնենք ու կանգնենք այդ վտանգի առջև հայտնված ժողովուրդների կողքին»,- իր խոսքում այսօր նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։