


Սկոլկովոյի բաց համալսարանը հնարավորություն է տալիս ծրագրեր ներկայացնել և ուղղորդել երիտասարտ գիտաշխատողներին իրագործելու սեփական ծրագրերը: Երևան ժամանած Սկոլկովոյի բաց համալսարանի գործադիր տնօրենի տեղակալ Եկատերինա Մորոզովան այսօր ներկայացրեց թե ինչ հնարավորություններից կարող են օգտվել ԱՊՀ երկրների ու այսուհետ նաև Հայաստանի նորարարություններով հետաքրքրված գիտնականները:
«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Վարդանյանը ում նախաձեռնությամբ է հիմք դրվում համագործակցությանը, նշել է, որ առաջին անգամ է նման հնարավորություն ընձեռվում հայ գիտաշխատողներին: Սկոլկովոյի համալսարանը հետաքրքրված է Հայաստանում ֆիզիկայի, կենսաբանության, դեղագործության ու նաև մեքենաշինության ուղղություններով։
Կենսաքիմիայի ինստիտուտի գիտաշխատող Վարդան Մամիկոնյանն այսօր, օրինակ, պատմեց, որ ունի գիտական մի ծրագիր որը լյարդի ցերոզի դեմ պայքարի միջոց կարող է լինել։ Նա ուսումնասիրել է խաղողի կորիզներում պարունակող հակաօքսիդանտնեը, նպատակ կա ուսումնասիրել նաև լյարդի ցերոզի զարգացումն ու հասկանալ թե հատկապես ինչպես է օգնում է հակաօքսիդանտը այդ հիվանդությանը։




