Հասարակություն

Տարածվել է հայ զինվորի հարցաքննության տեսագրությունը

marlenahovsepyan
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել նախօրեին թշնամու կողմն անցած հայ պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մասին: Նրան արդեն հարցաքննել են, Գրիգորյանն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է, թե ադրբեջանական կողմն անցնելու պատճառը անիմաստ մահից վախենալն է եղել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև տարածել է երկու տեսանյութ՝ մեկը հարցաքննության, որում Անդրանիկ Գրիգորյանը, թերևս ապավինելով ադրբեջանական մարդասիրությանը, ասում է, որ չի ցանկանում կռվել, այլ ապրել է ուզում:

Մյուս տեսագրությունում  երևում է, թե ինչպես է հայ զինծառայողը, սպիտակ դրոշը ձեռքին անցնում ադրբեջանական տարածք:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցած ՊԲ զինծառայող, շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանի արարքը մեկնաբանելու չէ: Սակայն կարծում ենք ադրբեջանցիները շուտով կմեկնաբանեն որ նա միայնակ մինչև ատամները զինված հարձակվել էր Ադրբեջանի վրա և նրանց ասկյարները մի կերպ են չեզոքացրել հայ ռեմբոյին», հավելել էր Հովհաննիսյանը:

Back to top button