Քաղաքական

Սերժ Սարգսյան.«Հայաստանը կարող է արժանի հակահարված տալ ցանկացած հարձակման»

«Հայաստանը կարող է արժանի հակահարված տալ ցանկացած հարձակման»,- մարտի 21-ին ֆրանսիական France24 հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հակամարտության գոտում աճող լարվածության մասին հարցին Սարգսյանը պատասխանել է, որ լայնածավալ պատերազմական գործողություններ կարող են սկսվել ցանկացած պահի: Ամեն դեպքում, ըստ Հայաստանի նախագահի, պետությունն ունակ է արժանի հակահարված տալ ցանկացած հարձակման:

«Անսպասելի միջադեպերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման: Դա, իհարկե, անհանգստացնում է մեզ: Հայաստանը պատերազմ չի ցանկանում, և ես անձամբ պատերազմ չեմ ցանկանում: Բայց ես չեմ վախենում պատերազմել»,- ամփոփել է Սարգսյանը:

Back to top button