
Երեւանում այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. վերելակի ընկնելու հետեւանքով մարդ է զոհվել:
ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի վերելակն ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռեւս չպարզաբանված հանգամանքներում վերելակի ճոպանը պոկվել եւ խցիկը վայր է ընկել. խցիկում հայտնաբերվել է Ա. Շ.-ի (մոտ 35 տ.) դին:
Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել վերելակի հորանից:




