Ինչ է սպասվում ՀՀ-ԵՄ հարաբերություններին
Ինչ է սպասվում Հայաստան – Եվրամիություն հարաբերություններին, ինչ ձևաչափ է ստանալու համագործակցությունը առջաջիկա տարիների ընթացքում. այս հարցը շաբաթվա քննարկումների առանցքում էր, իսկ շաբաթն իսկապես եվրոպական էր. Երևանում նախ գումարվեց Եվրանեսթի չորրորդ լիագումար նիստը, դրան հաջորդեց Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական հավաքը : Ինչպես են ամփոփում կողմերը երևանյան շփումները և ինչ են ակնկալում միմյանցից:
Եվրոպական շաբաթվա ընթացքում հնարավոր եղավ լսել Եվրամիության պաշտոնյաներին ու ընդհանուր պատկերացում կազմել, թե ինչպես են նրանք տեսնում ԵՄ –Հայաստան հարաբերությունների հեռանկարը: Հնարավոր եղավ լսել նաև Հայաստանի ներկայացուցիչների հիմնավորումները, թե ԵՏՄ անդամակցությունից հետո մեր երկիրն ինչպես է պատկերացնում համագործակցությունը Եվրոպայի հետ:
Նախ եվրոպական դիտարկումների մասին. ԵՄ պաշտոնյաները երևանյան քննարկումներից հետո արձանագրեցին, որ դրանք օգնեցին ավելի լավ պատկերացնելու առաջիկա համագործակցության օրակարգը:
Ի դեմս ԵՄ-ի՝ դուք ունենք գործընկեր, որն անկեղծորեն ուզում է Հայաստանի հետ ձեռք-ձեռքի աշխատել, խրախուսել, առաջ մղել եվրոպական ժողովրդավարական արժեքները՝ ԵՄ – Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթկան 15-րդ նիստի ավարտից հետո այսպիսի արձանագրում արեց կառույցի համանախագահ Սաջադ Քարիմը: Իսկ անդրառդառնալով հարցին, թե Հայաստանի հետ ձեռք ձեռքի տված քայլելու պատրաստակամությանը որքանով կարող է խոչընդոտել ԵՏՄ-ին ՝ Հայաստանի անդամակցությունը, նման դիտարկում արեց.
«Շաբաթվա ընթացքում բազմաթիվ հարցեր մեզ համար ավելի հստակ ուրվագիծ ստացան: Եվրասիական համտեքստ իհարկե պետք է հաշվի առնել, դա Հայաստանի սուվերեն որոշումն էր, որի հետ մենք հաշվի ենք նստում: Յւորքանչյուր պետություն ինքն է որոշում ինչպես դիրքավորվել, Հայստանի այս դիրքավորումը մեզ բավարար հնարավորություն տալիս է առաջ շարժվել մի շարք ուղղություններով»:
Ժողովրդավարական արժեքների, հիմնարար ազատությունների ամրապնդում, աջակցություն՝ ուղղված կառավարման ոլորտի ու դատական համակարգի բարեփոխումներին, քաղաքացիական հասարասկության կայացմանը: Սրանք են այն ուղղությունները, որտեղ ԵՄ-ն տեսնում է իր դերակատարումը և պատրաստ է օժանդակություն ցուցաբերել: Հենց այս մոտեցումն էլ ավելի առարկայական է դարձրել ԵՄ-ի հետ քաղաքական համագործակցության բաղադրիչով փաստաթղթի ստորագրման հնարավորությունը:
Խորհրդարանական հանձնաժողովի հայստանյան կողմի համանախագահ Սամվել Ֆարմանյանի դիտարկմամբ ՝ Հայաստանն ապացուցում է, որ «և, և»-ի մոտեցումը կարող է և կենսունակ լինել:
Մայիսի 21-22-ը Ռիգայում կկայանա ԱլԳ գագաթնաժողողը: Եվրոպացի պաշտոնկյաներն այն կարևոր հանգրվան են համարում՝ ւ արեւելյան գործընկերների հետ հարաբերություններում արձանագրված առաջընթացը վերջին` Վիլնյուսի գագաթնաժողովից հետ գնահատելու առումով: Արևելյան գործընկերության 6 երկրներից 3-ը ՝ Մոլդովան, Ուկարինան և Վրաստանը ԵՄ-ի հետ ստորագրչե«լ են ասոցացման համաձայանգրեր: Նրանց հետ երկխոսությունն այլ ընթացք կունենա գագաթնաժողովը կփորձի գնահատել ասոցացման առաջին արդյուքները, իսկ մյուս երեք երկրները ՝ Հայաստան, Բելառուս, Ադրբեջան, փորրձելու են հասկանալ , թե ինչ ձևաչափով է շարունակվելու հետագա համագործակցությունը: Ինչ է սպասում Ռիգայի գագաթաժողովից Հասյատնը հարցնում եմ ՝ Եվանեսթ ԽՎ-ում Հայասատնի պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանին:
« Մենք ակնկալում ենք, որ Ռիգայի գագաթնաժողովում երահանձնաժողովը ստանա ԵՄ մանդատը Հայաստանի բանակցություններ սկսելու, նոր բանակցություններ, որոնք կվարվեն նախկինում բանակցված փաստաթղի վրա: Խոսքը նոր փաստաթղթի մասին է, որը կհիմնվի նախորդի վրա: Թե ինչ անվանում կունենա, դժվար է ասել, բայց մեր ակնկալիքը Ռիգայից սա է»: