Հասարակություն

ՀՀ երեք մարզերում առաջին անգամ կանցկացվեն տեղական հանրաքվեներ

hasmikdilanyanaidaavetisyan
Մայիսի 17-ին Հայաստանի երեք մարզերում առաջին անգամ անցկացվելու են տեղական հանրաքվեներ: Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերի մի շարք համայնքների բնակիչներին կառավարությունը հարցնելու է, արդյոք, նրանք համաձայն են, որ օիրենց համայնքները խոշարանան ու միասնական համայնքային կենտրոններ ունենան: Սա պիլոտային ծրագիր է: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դիտարկմամբ,  համայնքների խոշորացումը բնական գործընթաց է, սակայն, համայքներում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Սոցիոլոգի կարծիքով, պետք է ոչ թե  փոքր համայնքները միմյանց հետո միավորեն, այլ՝ հակառակը՝  փոքր համայնքները պետք է միանան խոշորների հետ: Միավորումն այսպես ավելի արդյունավետ կլինի:

 

Back to top button