ԿարևորՏնտեսական

Զգուշացեք «Ռոսսգրուպպ»- ի առաջարկներից, զգուշացնում է Կենտրոնական բանկը

ՀՀ կենտրոնական բանկում առկա և մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում հասարակական որոշ վայրերում կարելի է հանդիպել «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ կողմից հրապարակված «Միասին մարենք Ձեր վարկերը / Оказываем помощь населению в погашении кредитов» հայտարարությանը, որի համաձայն՝ «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ-ն (տրամադրում է օգնություն վարկերի մարման համար:

ՀՀ կենտրոնական բանկն ուսումնասիրել է «Ռոսս Գրուպպի»  կողմից տարածվող հայտարարությունը, այդ թվում՝ հաճախորդներին առաջարկվող պայմանագիրը, համաձայն որի՝ ընկերությունունը խոստանում է կատարել հաճախորդի ունեցած վարկային պարտավորությունները, իսկ հաճախորդը պարտավորվում է նշված ծառայության համար «Ռոսս Գրուպպին» վճարել՝  հաճախորդի վարկային պարտավորության 20% — 30%-ի չափով:

Այդ փաստաթղթերի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ «Ռոսս Գրուպպի» կողմից առաջարկվող «ծառայությունները» պարունակում են զեղծարարության տարրեր, և դրանցից օգտվելը կարող է հանգեցնել քաղաքացիների ֆինանսական միջոցների կորստի, անձնական տվյալների ոչ իրավաչափ փոխանցման, ինչպես նաև իրավունքները արդյունավետ պաշտպանելու բարդության:

Ելնելով սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է վերոնշյալ ռիսկերի մասին, ինչպես նաև հորդորում զերծ մնալ նմանատիպ գործարքներ կնքելուց և նշված «Ռոսս Գրուպպի» հետ համագործակցելուց:

Կարդացեք նաև

Back to top button