
Կրեմլը մշակում է Հայաստան Վլադիմիր Պուտինի այցի ժամկետները։ Հնարավոր է Ռուսաստանի նախագահը Երևան այցելի ապրիլի 20-ից հետո:
«Իսկապես, Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի հարցն օրակարգում է: Այն նախապատրասվում և քննարկում է: Երբ որոշվի և հաստատվի ստույգ օրը, կտեղեկացնենք»,- ՏԱՍՍ- ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը:
Գործակալությունը հիշեցնում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս հնչեցրած հայտարարությունը, որ Պուտինը հնարավոր է ժամանի Երևան՝ ապրիլի 22-ից 24-ը անցկացվելիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով։




