Հասարակություն

Բակո Սահակյանը ծանոթացել է զինծառայողների առօրյային

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է հանրապետության արեւելյան շրջանում տեղակայված զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների առօրյային:

Նույն օրը Նախագահը Մարտունի քաղաքի մշակույթի պալատում մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման եւ ազատամարտի ականավոր ներկայացուցիչ Վլադիկ Խաչատրյանի 65-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նախագահը կարեւորել է ազգի երախտավորների հիշատակի հավերժացումը՝ նշելով, որ Վլադիկ Խաչատրյանի կերպարը՝ որպես մեծ հայրենասերի, լավ ընկերոջ եւ տաղանդավոր հրամանատարի, միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ:

 

Back to top button