ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Լատվիայի խորհրդարանը մինչեւ ապրիլի 24- ը կարող է քննարկել Հայոց ցեղասպանության հայտարարությունը

lenabadeyan

Ռիգայի գագաթաժողով, ԼՂ խնդրի կարգավորում, հայ-թուրքական հարաբերություններ եւ Հայոց ցեղասպանություն. այս հարցերն են քննարկվել ԵՄ անդամ բալթյան երեք երկրներ հայաստանյան խորհրդարանական պատվիրակության այցի օրակարգում։

Հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր հայտնեց՝ չի բացառվում, որ մինչեւ ապրիլի 24- ը Լատվիայի խորհրդարանը քննարկի Հայոց ցեղասպանության դատապարտման հայտարարաությունը։ Էստոնիայում եւս նշել են, որ հասկանում են հայերի ցավը, սակայն այստեղ, ըստ Շարմազանովի, դեռ աշխատանքներ պետք է տարվեն։ Ինչ վերաբերում է բալթյան երրորդ երկրին՝ Լիտվային, ապա այն ընդունել է Հայոց ցեղասպանությունը։ Ավելին՝ այս երկիրն ունի ԼՂՀ հետ խորհրդարանական պատգամավորական խուսը։

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ աննախադեպ է, երբ Ցեղասպանությունը չճանաչած երկրներում կազմակերպվում են նույն ցեղասպանությանը վերաբերող ցուցահանդեսներ:  Սա ցույց է տալիս բալթյան երկրների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Օգտվելով այդ տարածաշրջանում գտնվելու առիթից՝  ԱԺ փոխնախագահն իր հադիպումներում անդրադարձել է նաեւ ԼՂ խնդրի կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերություններին: Ի դեպ՝ մերձբալթյան իր գործընկերներին նա առաջարկել է մայիսին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններին այցելել Ղարաբաղ: Հատկանշական է, որ ՀՀ նախագահի՝ հայ-թուրքական արձանագրությունների հետկանչից հետո սա հայ խորհրդարանականների առաջին այցն էր եվրոպական երկրներ: Շարմազանովի ներկայացմամբ՝ այս հարցով այնտեղ շատ էին հետաքրքրված:

ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է կողմ մնալ առանց նախապայմանների հարաբերություններին։ Նաեւ ընդգծել է, որ Թուրքիան խնդիրներ ունի իր հարեւանների, այդ թվում ԵՄ անդամ հարեանների՝ օրինակ Կիպրոսի հետ, որի տարածքի 38 տոկոսը զավթել է։

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ նման միջոցառումների արդյունքները, որպես կանոն, լինում են տեսանելի եւ անտեսանելի: Այս անգամ խոսքը առաջինի մասին է. այս երկրների պատգամավորները համարձակ եւ խիզախորեն խոսում են Հայոց ցեղասպանության մասին:

Նրա խոսքով՝ այժմ սկսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման նոր փուլ, որը պետք է անցկացնել միասնաբար, բայց համբերատար:

Էդ. Շարմազանովը հայ- թուրքական արձանագրությունների մասին

Back to top button