Հասարակություն

Հանրապետության որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (բուք է, տեսանելիությունը բավականին ցածր), Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Ալագյազ, Գավառ-Սևան ավտոճանապարհները, Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխի հատվածը, Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը:

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ձյուն է տեղում:

Մ2 միջպետական ավտոճանապարհի Տիգրանաշեն-Ելփին ճանապարհահատվածում առկա է մառախուղ (տեսանելիությունը 50-100 մ):

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կարդացեք նաև

Back to top button