

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Գյումրում տեղակայված զորամասերում շրջայց կատարելուց հետո նախարարը Շիրակի մարզպետարանի դահլիճում հանդիպեց ժամկետային զինծառայողների և նրանց ծնողների հետ:
Հանդիպման վերջում նախարարը հաճելի անակնկալ էր պատրաստել ոչ միայն ժամկետային զինծառայողներին՝ շնորհելով 5- օրյա արձակուրդ, այլեւ նրանց մայրերին՝ կանանց միամսյակի կապակցությամբ:




