


Երևանը հյուրընկալել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակներին: Կառույցի հերթական՝ չորրորդ լիագումար նիստի պաշտոնական մեկնարկը վաղն է: Իսկ միջոցառման ոչ պաշտոնական մեկնարկը տրվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ վեհաժողովի պատվիրակների համատեղ քննարկմամբ:
Կլոր սեղանի շուրջ հիմնական՝ ինչ հաջողություններ ու ձախողումներ է գրանցել Արևելյան գործընկերությունը, որ կետում են անդամ երկրները, ինչ վերանայումների կարիք ունի եվրոպական հարևանության քաղաքակնությունը Ռիգայի գագաթնաժողովից առաջ, հարցերը, ի դեպ, քննարկվել են առանց Ադրբեջանի պատվիրակների։




