Հասարակություն
Վրաստանում հանկարծամահ է եղել մեր գործընկերը՝ Արթուր Երնջակյանը
Բաթումում հանկարծամահ է եղել «Արմինֆո» լրատվական գործակալության լրագրող, «Ինտերֆաքսի» թղթակից, տնտեսական մեկնաբան Արթուր Երնջյակյանը, հայտնում է news.am- ը։ Մեր գործընկերը Վրաստան էր մեկնել հայ լրագրողների համար Վրաստանի զբոսաշրջության նախարարության կազմակերպած ճանաչողական այցի շրջանակում։
Բժիշկների նախնական ախտորոշմամբ՝ Արթուր Երնջակյանը մահացել է սրտի կաթվածից։ Ինքնազգացողության կտրուկ վատթարացումից հետո նրան տեղափոխել են Բաթումի քաղաքային հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Արթուր Երնջակյանն 52 տարեկան էր, ամուսնացած էր, երկու երեխաների հայր։