
Ռումինիայի ֆինանսների նախարար Դարիուշ Վալկովը հարցաքննության է հրավիրվել Ազգային հակակոռուպցիոն տնօրինություն։
Կոռուպցիոն սխեմաներում Վալկովի մասնակցության մեջ կասկածանքի մասին լուրը հրապարակված է հակակոռուպցիոն մարմնի կայքում։ Գործը վերաբերվում է Սլատինայի քաղաքապետի պաշտոնում կատարած չարաշահումներին։
Ռումինիայի հարավում գտնվող այս քաղաքը նախարարը ղեկավարել է 2008- 2013 թվականներին։ Խոսք մասնավորապես վերաբերում է շինարարական կապալներին։ Նշվում է, որ 2010-2013 թթ նա ստացել է մոտ 2 մլն եվրո կաշառք։




