


Գիտաժողովներ, բաց դասեր, էսսեների մրցույթներ տարբեր երկրներում, «Այլեւս երբեք» խորագրով թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ…
Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցի շրջանակներում այս շարքը նվազագույնն է, որն արվելու է տարվա ընթացքում:
Հայաստանը մասնակցելու է նաեւ Ֆրանկֆուրտում կայանալիք աշխարհի ամենամեծ գրքի տոնավաճառին եւ հասկանալի է, որ ներկայացված գրքերում լինելու են նաեւ Հայոց ցեղասպանությանն առնչվող գրքերը:
Ի դեպ՝ ԵՊՀ-ն մեկ այլ հետաքրքիր նախաձեռնության հեղինակ է: Փորձել են էսպերանտո լեզվով աշխատանքներ հրատարակել: Բացատրում են, որ այդ դաշտը մտել են, քանի որ ժամանակին ՄԱԿ-ի կողմից կիրառվող այդ արհեստական լեզվին տիրապետողները, ըստ էության, ինտելեկտուալ մարդիկ են, ուստի անհրաժեշտ է օգտագործել նաեւ նրանց ներուժը։




