Քաղաքական

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն Աստանայում չէ. Խոսրով Հարությունյանը խուսափում է մեկնաբանել

lusinevasilyan

Մարտի 12-13-ը Աստանայում կհանդիպեն  ՌԴ, Ղազախստանի  և Բելառուսի նախագահները: Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը, հանդիպման նպատակը երեք երկրների միջև առեւտրատնտեսական զարգացման հեռանկարներն ու  եվրասիական ինտեգրման գործընթացները քննարկելն է, ինչպես նաև անդրադարձը Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Մարտի 13-ին պլանավորվում է նաև Պուտին-Նազարբաև երկկողմ հանդիպումը։  Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն Աստանայում չէ՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցն այսօր ուղղվել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին:

«Ճիշտն ասած այս պահին կխուսափեմ մեկնաբանել, որովհետև եթե հանդիպումը ԵՏՄ-ի շրջանակներում է, առանց Հայաստանի չի կարող կայանալ: Եվրասիական տնտեսական միության կանոնադրությունը չի կարող ենթադրել առանց  Հայաստանի որևէ հանդիպում: Նման հավաքը արտաքին աշխարհի ընկալման տեսանկյունից կլինի ոչ լեգիտիմ»:

Back to top button