

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 12-13-ին կայցելի Աստանա՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպելու նպատակով: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երեք պետությունները փոխադարձ խնդիրներ ունեն, որոնք չեն թաքցնում և փորձելու են հարթել իրենց միջև եղած տարաձայնությունները:
«Մենք ԵՏՄ-ի հետ կապված տարաձայնություններ, խնդիրներ չունենք այդ պետություններց որևէ մեկի հետ, մենք այդ հարաբերությունները երկկողմանի կարգավորել ենք»:




