Հասարակություն

Երեւանի քաղաքապետարանի՝ «Ձեզ համար, կանայք» առողջապահական ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի կողմից մարտի 9-ից ապրիլի 7-ը իրականացվող «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական մեկամսյա ակցիան այս տարի ներառում է 5 ուղղություն՝ աչքի, գինեկոլոգիական հետազոտություններ և անհրաժեշտության դեպքում՝ վիրահատություն, ընդհանուր վիրաբուժություն, համակարգչային տոմոգրաֆիա և վահանաձև գեղձի հետազոտություններ։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչություն՝ (010) 51-41-53, (010) 51-41-66 հեռախոսահամարներով։

Back to top button