


Այս տարվա հուլիսից Հայաստանի ամբողջ տարածքում հեռուստատեսային հեռարձակումը կիրականացվի թվային համակարգով, ինչը ենթադրում է, որ սպառողները պետք է ձեռք բերեն ապակոդավորող սարքեր, որոնք ընդունում են թվային ազդանշանները: Նոր մոդելի հեռուստացույցներում դրա անհրաժեշտությունը չկա: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանն այսօր վստահեցրել է, որ թվայնացման գործընթացը կիրականացվի օրենքով նախատեսված ժամկետներում: Ինչպես է իրականացվում գործընթցն ու ինչպիսի խնդիրներ են ի հայտ եկել ճանապարհին՝ «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:




