

Առջևում տոնական միամսյակն է և կինը կրկին հայտնվել է ուշադրության առանցքում: Կնոջ հոգեբանական առանձնահատկություններն է այսօր վերլուծել հոգեբան Աննա Բադալյանը՝ ներկայացնելով կատարկյալ կնոջ իր պատկերացումները:
Կատարյալ կնոջ գլխավոր բնորոշիչը ինչպես դարեր առաջ, 21-րդ դարում էլ նույնն է , այն է ՝կանացիությունը, որը, ըստ հոգեբան Աննա Բադալյանի, պարզապես հոգեվիճակ է:
Սեփական անձի ու միջավայրի հետ ներքին պայքար չունեցող կնոջ վարքագիծը հանգիստ է, կանացի: «Նման կանայք վստահություն ու ապահովության զգացում են ներշնչում, նրանց հետ շփումը պարզապես երջանկություն է»,- ասում է հոգեբանը։
Ինքնավստահ, անմիջական, բնական ոչ շինծու պահվածքով, մշտապես զարգացող և, թերևս, ամենակարևորը՝ զերծ ավելորդ հոգնեցնող զգացմունքայնությունից. կատարյալ կնոջ ժամանակակից կերպարը , ըստ հոգեբան Աննա Բադալյանի:
Հայ կինը, ըստ մասնագետի, ունի ընդհամենը մեկ յուրահատկություն, որը նրան առանձնացնում է աշխարհի բոլոր կանանցից. ինքնամոռաց նվիրումն է երեխաներին, ամուսնուն, ընտանիքին:
«Մնացած բոլոր հարցերում կանայք գրեթե նույնն են՝ անկախ մաշկի գույնից, ազգային պատկանելիությունից»,- ասում է հոգեբանը:




