Հասարակություն

ԿԳ նախարարը շնորհավորեց մանկավարժների Մարտի 8- ը

sonahakobyan

ԿԳ նախարար  Արմեն Աշոտյանն այսօր Կանանց միջազգային տոնի առթիվ հանրապետության մի շարք վաստակաշատ մանկավարժների պարգևներ է հանձնել: Շնորհավորելով կրթության ոլորտի բոլոր կանանց` դաստիարակներին ու մանկավարժներին, դասախոսներին ու գիտնականներին, ովքեր առանձնակի սիրով ու նվիրումով են կատարում իրենց վստահված կարևոր ու պատասխանատու գործը՝ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել անձնվեր աշխատանքի համար:

Չնայած ոչ աշխատանքային օր լինելուն՝ ԿԳ նախարարությունում այսօր ոչ միայն բազմամարդ էր, այլև գարնանային տոնական տրամադրություն էր  տիրում: Նախարար Արմեն Աշոտյանը գերատեսչություն էր հրավիրել հանրապետության մի շարք վաստակաշատ մանկավարժների, բայց այս անգամ ոչ թե ոլորտի խնդիրները քննարկելու, այլ պարգևատրելու և շնորհավորելու Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ավելին՝ ԿԳ նախարարը խոստովանեց, որ օրացույցում իր համար ամենահաճելին  մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած  ժամանակահատվածն է:

Նկատելով, որ հայ կնոջ կերպարը լավագույնս է դրսևորվում հատկապես դաստիարակության, արժեքների ստեղծման ու փոխանցման գործում՝ նախարարը նաև իր երախտիքի խոսքը հատնեց ներկաներին և բոլոր կին մանկավարժներին

ԿԳ նախարարի հրամանով մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ունեցած ավանդի համար և Կանանց միջազգային տոնի կապակցությամբ նախարարության Ոսկե հուշամեդալով պարգևատրվեցին N 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը, Վանաձորի N 11 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Մելքոնյանը, Վանաձորի N 11 ավագ դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Կարինե Թաթյանը, Գուգարքի ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Մարիետա Սարգսյանը, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության աշխատակից Մարինե Պոկասյանը, Երևանի N 47 մանկապարտեզի տնօրեն Գոհար Աշուղաթոյանը: Մյուս ներկաները պերգևատրվեցին ԿԳ նախարարության պատվոգրերով:

Back to top button