Հասարակություն

Նախկին հետախույզը սահմանային միջադեպերին մեր պատասխանը համարժեք չի համարում

lenabadeyan

Սահմանային միջադեպերի դեպքում Հայաստանի ընդունած կեցվածքը միշտ չէ, որ միանշանակ է ընդունվում հենց Հայաստանի ներսում: Հետախույզ վետերանների միության անդամ Արթուր Բունիաթյանը պնդում է. Հայաստանը հակառակորդին չի տալիս ադեկվատ պատասխաններ:

«Պաշտպանվողականությունը շատ շատ թույլ է սահմանագծում: Ի՞նչ է նշանակում ադրբեջանցին կիլոմետրերով ճանապարհ կտրի, գա զասադա կազմակերպի ու կրակի, սպանի մեր հողի մեջ ու թողնի գնա: Դա աբսուրդ »։

Հակառակորդին ադեկվատ պատասխան տալ ասելով նախկին հետախույզը միաժամանակ նշում է՝ ադեկվատ բառն այստեղ հարաբերական է: Նախկին հետախույզը հստակեցնում է՝ չի առաջարկում նախահարձակ լինել եւ մտնել ներկայիս Ադրբեջանի տարածք, քանի որ գիտակցում է պատերազմ նախաձեռնելու հետեւանքները:

Նախկին հետախույզը պարզապես առաջարկում է խփել. ո՞ւմ, որտե՞ղ, ինչպե՞ս եւ ինչո՞վ՝ չի ասում: Փոխարենը ենթադրում է, որ սահմանային լարվածությունն այսօր ձեռնտու է երկու երկրներին էլ՝ ներքաղաքական լարվածություններից եւ ըմբոստություններից ուշադրությունը շեղելու համար:

Պաշտպանության ոլորտի գործողությունները քննադատող նախկին հետախույզը, սակայն, դրականն էլ է տեսնում եւ ընդունում, որ որոշ ժամակներում, օրինակ՝ անցյալ տարվա դեկտեմբերին, հատուկ նշանակության ծառայության տղաները հակառակորդին ճիշտ պատասխաններ տվել են: Բայց ամեն դեպքում, ըստ նախկին հետախույզի, գեներալիտետը Հայաստանում լուրջ խնդիրներ ունի: Կցանկանար զրուցել եւ բանավիճել պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, բայց այդ ձեւաչափով հանդիպումներ դեռեւս չեն կազմակերպվում:

 

Կարդացեք նաև

Back to top button