


Կանանց միամսյակին ընդառաջ ակտիվացել են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին նվիրված միջոցառումներն ու կանանց հուզող խնդիրների բարձրաձայնումը: Երևանում այսօր «Գյուղմթերքի կին հերոս 2015» ազգային մրցանակաբաշխությունն է անցկացվել: Օրվա հերոսները «Ռադիոլուր»-ի թղթակցին վստահեցրել են, որ նախընտրում են օրգանապես մաքուր գյուղմթերք արտադրել: Մինչդեռ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու ՄԱԿ-ի վերջին հետազոտությունները փաստում են, որ զարգացող երկրներում ամեն տարի գյուղատնտեսության մեջ ներգրավված աշխատողներից երեք միլիոնի մոտ այս կամ այն կերպ արտահայտված են հիվանդություններ, որոնք առաջացել են թունաքիմիկատների հետ անմիջական կամ ոչ անմիջական շփումից:




