Քաղաքական ինտրիգն ավարտվեց
Ներքաղաքական վերջին զարգացումներին է այսօր անդրադարձել «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նա շեշտել է, որ երեկ ավարտվեց այն ինտրիգը, որը կար վերջին շրջանում եւ որի շուրջ ծավալվում էին մամուլի եւ վերլուծաբանների քննարկումները:
Երբ ընտրություններից հետո, ես նկատի ունեմ նախորդ խորհրդարանական նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրությունները, հանրապետականները վերցրին բոլոր քաղաքական հարթակները, դրանից հետո եկավ մի ժամանակ, որը որոշակիորեն բժշկական տերմինով կարելի է անվանել նեկրոկուսակցական համակարգ, այսինքն՝ այն քաղաքական համակարգը, որը Հայաստանում ընդունված է անվանել ընդդիմություն, այլընտրանք կամ ոչ իշխանական ուժեր: Երեկ այդ գործընթացին վերջ դրվեց:
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի պնդմամբ՝ Հայաստանին անհրաժեշտ է նոր քաղաքական թիմ, քանի որ հասարակություննն արդեն հոգնել է նույն դեմքերից, իսկ քաղաքագետները՝ կանխատեսելի ելույթներից:
«Մարդիկ կլինեն, որոնք իրար կմեղադրեն, կվիճեն, թե որն է իրական ընդդիմադիր, իրական ընդիմություն: Ցանկանո՞ւմ եք՝ ես վաղօրորք ասեմ՝ ով է նրանցից իրական՝ ոչ ոք»,-հայտարարեց քաղաքագետը:
Հարցին, թե կվերածնվի իրական ընդդիմություն, թե ոչ՝ քաղաքագետն ասաց, թե ինքն այսօր դրա համար հիմքեր չի տեսնում. ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, իսկ ընդդիմադիր ուժի ստեղծման համար հսկայական ռեսուրսներ են պետք՝ ֆինանսական, մեդիա, փորձագիտական իսկ ըննդիմադիր ուժի ստեղծման համար հսկայական ռեսուրsներ են պետք՝ ֆինանսական, մեդիա, փորձագիտական: ասել է թե՝ շատ բան է պետք եւ դրանց համար պետք է գործել: Քաղաքագետը, սակայն, դեռեւս չի տեսնում որ որեւէ մեկը ցանկանում է դա անել:
Ըստ քաղաքագետի՝ այն, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն կհռչակի դա որեւէ նշանակություն չունի: Անդրադառնալով այդ ամենում ժողովրդի դերակատարությանը՝ «Կովկաս» ինստիտուտի տնօրենը նկատեց, որ կա հսկայական սոցիալական դժգոհություն, ինչը ցանկության դեպքում հնարավոր է օգտագործել:
«Քաղաքականությունը շուկա է. կա պահանջարկ, բայց չկա առաջարկ: Հայաստանում այնպիսի վիճակ է, որ այն ուժը, որը կկարողանա այդ առաջարկը բավարարել՝ կունենա հաջողություն»,-եզրափակեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: