ԿարևորՔաղաքական

Շարմազանով. Դա Ծառուկյանի անձնական որոշումն էր

arminegevorgyan

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հարգանքով է վերաբերվում ԲՀԿ արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի կուսակցության եւ խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու ոորոշմանը, այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշեց, որ դա Ծառուկյանի անձնական որոշումն էր։

ՀՀԿ մամուլի քարտուղարը նաեւ շնորհավորեց Նաիրա Զոհրաբյանին՝ ԲՀԿ նախագահ ընտրվելու կապակցությամբ, իսկ վերջինիս հայտարարությանը, թե ԲՀԿ- ն ընդդիմադիր է դառնում, ասաց, որ մեկ օրվա ընթացքում ընդդիմադիր չեն դառնում։

Ինչ վերաբերում է խորհրդարանական որեւէ ուժի հետ կոալիցիա կազմելուն, ապա Էդ. Շարմազանովը նշեց, որ այս պահին նման հարց ՀՀԿ- ում չեն քննարկում։

ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում նաեւ քննարկվել է սահմանադրական բարեփոխումների հարցը։ Կուսակցության մամուլի խոսնակը նշեց, որ այդ բարեփոխումները չեն կարող ինքնանպատակ լինել եւ ասաց, որ ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս ամսվա ընթացքում կներկայացնի բարեփոխումների վերաբերյալ իր կարծիքը։

Արմինե Գեւորգյանի հեռախոսային ռեպորտաժը

Back to top button