
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկած գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում իր վստահ ելույթով կրկին հիացնում է Հայաստանը ներկայացնող 15-ամյա գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը:
Մրցաշրջանի իր 3-րդ կարևորագույն մեկնարկում հայ գեղասահորդուհին, ով մրցաշարից մրցաշար բարելավում է ցուցանիշները, աղջիկների մենասահքի կարճ ծրագրում վաստակեց իր համար ռեկորդային 53,10 միավոր եւ դուրս եկավ եզրափակիչ։
Վաղը ՝ փետրվարի 6-ին, նա կպայքարի մեդալների համար:
Այսօր պայքարի մեջ կմտնեն նաև պարային զույգերը, որոնք կկատարեն իրենց կարճ ծրագրերը: 27 պարային զույգերի մրցապայքարին կմասնակցի նաև Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան- Ալեքսանդր Լալիբերտի զույգը:
Մարտի 6-ին Երևանի ժամանակով ժամը 12:30-19.00- ը կընթանա տղաների մենասահքի կարճ ծրագրի մրցումը, որտեղ Հայաստանի պատիվը կպաշտպանի 18-ամյա Սլավիկ Հայրապետյանը: Նշենք, որ այս առաջանության մրցանակային հիմնադրամը 200 հազար դոլար է, մրցանակային են համարվում 1-12-րդ տեղերը:




