Հասարակություն

Փոխհրաձգությունը «Էրեբունի» ՔԿՀ տարածքում չի եղել, ասում է արդարադատության նախարարը

hasmikdilanyan

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մտահոգիչ է համարում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ երեկ տեղի ունեցած փոխհրաձգությունը, որի ժամանակ երեք մարդ էր զոհվել։ Նախարարը հույս է հայտնել, որ քննությունը կտա այն հարցի պատասխանը, թե ինչի հետևանք է երեկ տեղի ունեցած փոխհրաձգությունը:

Նա նաև չի կարողացել պատասխանել հարցին, թե արդյո՞ք տարածքում տեղադրված են եղել տեսախցիկներ: Լրագրողները նախարարից նաև հետաքրքրվել են՝ արդյո՞ք կարող էին քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները միջամտել։ «Իրենք իրավունք չունեն իրականցնել քննչական ծառայության ու ոստիկանության գործառույթները: Բայց դա տեղի չի ունեցել քրեակատարողական հիմնարկի տարածքում»,- ասել է արդարադատության նախարարը։

Back to top button