Հասարակություն

Տաքսիների լիցենզավորման նոր կարգը պայքար է ստվերի դեմ

aidaavetisyan

Տաքսիների լիցենզավորման կառավարության հաստատած նոր կարգը հարուցել է որոշ անհատ տաքսիստների դժգոհությունը։ Ըստ կառվարության դեկտեմբերի 11- ի որոշման՝ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել նաեւ ֆիզիկական անձինք։ Սակայն նոր կարգը ինչպես անհատ տաքսիստներին, այնպես էլ   տաքսի ընկերություններին պարտադրում է տեղադրել հաշվիչ սարքեր և սահմանել  ամսական վճարվող  պետական տուրք` Երևանում 12 հազար, մարզերում`  8000, իսկ գյուղերում`  5000 դրամ: Տաքսիստների մեծամասնությունը համաձայն է նոր կարգին, սակայն որոշները դժգոհում են՝պատճառաբանելով, թե օրական չեն կարողանում անգամ  3000 դրամ վաստակել և չեն պատրաստվում վճարել  սահմանված պետտուրքը: Տաքսիստների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները ներկայացուցիչները, սակայն նշում են, որ նոր օրենքը կարգավորում է դաշտը՝ ստվերից հանելով  անհատ տաքսիստներին։

 

 

Կարդացեք նաև

Back to top button