
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Արցախ ի ոստիկանությունում ավարտել հունվարի 31-ին Քաշաթաղի շրջանում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ սկսված ծառայողական քննությունը:
Հիշեցենք, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանն իրազեկման ավտոերթ էր կազմակերպել դեպի Արցախ, որը, սակայն, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից ոչ հեռու խափանվել էր: Ոստիկանությունը քաղաքացիական անձանց հետ ուժ էր գործադրել և Հիմնադիր խորհրադարանի անդամներին ստիպել հրաժարվել Ստեփանակերրտ մեկնելու մտքից: Ուղիղ մեկ ամիս առաջ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ԼՂՀ ոստիկանապետին հանձնարարել էր մանրակրկիտ ծառայողական քննություն անցակացնել:
Փետրվարի 3-ին ԼՂՀ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրամանով ծառայողական քննություն էր նշանակվել՝ ԼՂՀ-ում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման կողմից իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովում իրականացրած ոստիկանության ծառայողների ծառայողական պարտականությունների կատարմանը, նրանց գործունեությանն ու դրսևորած վարքագծին առնչվող հարցերի քննության նպատակով: Դրա իրականացումը հանձրարավել էր համապատասխան լիաղզորություններ ունեցող խմբին:
Այսօր ոստիկանությունը հայտարարել է որ քննությունն ավարտաված է: Տարածած տեքստում արդեն իսկ գնահատական կա՝ նշվում է, որ ավարտվել է ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպտ խախտումի վերաբերյալ ծառայողական քննությունը: Դրա արդյունքները դեռևս չեն հրապարակվում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության ծառայության պետ պետ Ֆելիքս Հարությունյանը հայտնեց, որ ծառայողական քննության նյութերը մարտի 6- ին կհրապարակվեն ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում։
Այս ծառայողական քննության արդյունքերը պիտի զեկուցվեն նախագահ Բակո Սահակյանին, ինչպես նախագահի աշխատակազմի փետրվարի 3-ի տարարածած հաղորդագրությունում է նշված՝ անհրաժեշտ եզրահանգումների համար:
Ինչ վերաբերում է Հիմնադիր խորհրդարանի անդամներ Քերոբ Ղազարյանին, Մխիթար Ավետիսյանին և նրանց ուղեկցող այլ անձանց Աղավնոյի մոտակայքում ծեծի ենթարկելու և մեքենաները վնասելու առթիվ հարուցված քրեական գործերին, ապա նախաքննությունը դեռևս շարունակվում է:




