Խորհրդանն ընդունեց շահութահարկում փոփոխությունները. կողմ էր միայն ՀՀԿ- ն
Կառավարության առաջարկած օրակարգով այսօր մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը: Աժ նախագահ Գալուստ Սահակյանը ենթադրում է, որ պատգամավորներին կհաջողվի արդեն վաղը՝ օրվա երկրորդ կեսին, սպառել օրակարգը եւ ավարտել աշխատանքները:
Հենց այսօր էլ խորհրդարանը ընդունել է կարեւորագույն համարվող մի օրինագիծը։ Շահութահարկի օրենքի փոփոխություններին կողմ է եղել 68, դեմ 11, ձեռնպահ՝ 23 պատգամավոր։ Բացի Հանրապետականից մյուս խմբակցությունների պատգամավորները պնդում են՝ օրենքն այս տեսքով պատրաստ չէ ընդունման, իր մեջ պարունակում է մեծ վտանգներ եւ կառավարությունը չի ընդունել ներկայացված առաջարկները:
Քաղաքական իրադարձություններ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում նույնպես եղան: Մասնավորապես՝ ԲՀԿ պատգամավորներից մեկը հետ վերցրեց հրաժարականի մասին իր դիմումը, ինչպես նաեւ«Ռադիոլուրը» պարզաբանումներ է ստացել ընդդիմադիր խմբակցություններից՝ ի պատասխան Լեւոն Տեր- Պետրոսյանի այն հայտարարության, թե ընդդիմադիր դաշտում բացի ՀԱԿ-ից էլ ընդդիմություն չի մնացել։