Հասարակություն

Ինչո՞ւ են ներողություն խնդրում Խոջալուի համար

hasmikmartirosyan

1992 թվականի փետրվարի 26-ին Ադրբեջանի կազմակերպած և իրագործած «Խոջալուի կոտորածը», որն իրականում տեղի էր ունեցել Աղդամում, շարունակվում է շահարկվել ու խեղաթյուրվել պաշտոնական Բաքվի կողմից՝ օգտագործելով հնարավոր բոլոր խոսափողերն ու միջազգային հարթակները: Թեման արդիական է դառնում հիմնականում փետրվարի 26-ի նախաշեմին և դրան հաջորդող մի քանի օրերի ընթացքում: Վառ ապացույց՝ օրերս հանրային քննարկման ներկայացվեց Շվեցարիայում բնակվող Վահե Ավետյան անձի  ներողություն հայցող նամակը՝ կապված Խոջալուի դեպքերի հետ, որտեղ Ավետյանը հայ ժողովրդի անունից ներողություն է խնդրում ադրբեջանցիներից Խոջալում տեղի ունեցածի համար: Հայ ժողովրդի անունից փաստերը աղաղաղված ներկայացրած նամակի բովանդակությունը հարուցել է հայ գործիչների զայրույթը:

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում 1992 թվականի փետրվարի 26-ին՝ «Խոջալուի կոտորած» ներկայացվող Աղդամի իրադարձություններում: Ըստ «Հատուկ նշանակության  խումբ» ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովի՝ ադրբեջանական զինված կազմավորումները Խոջալու բնակավայրի մի խումբ բնակիչների սառնասրտորեն գնդակահարել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Նախագահ Մութալիբովին տապալելու նպատակով՝ ընդդիմադիր Ազգային ճակատը օգտագործել է ղարաբաղյան զինված ուժերի հարկադրված գործողությունը, որը նպատակաուղղված էր Խոջալուում տեղակայված ադրբեջանական կրակակետերի վերացմանը, քանի որ այդտեղից էին մշտական հրետակոծման ենթարկվում մայրաքաղաք Ստեփանակերտն ու մերձակա բնակավայրերը։

Ռազմական գործողության մշակումից հետո ղարաբաղյան կողմը, մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, տեղեկացրել էր Խոջալուի իշխանություններին պլանավորված օպերացիայի և  ադրբեջանական բնակչության տարհանման համար անվտանգ մարդասիրական միջանցք թողնելու մասին:

«Գոյություն ունեցող փաստերը ամենայն անհերքելիությամբ հաստատում են, որ ղարաբաղյան կողմը ֆիզիկապես չէր կարող մուտք գործել այն տարածքներ, որտեղ մարդիկ էին սպանվել, ապա` նրանց դիակները այլանդակել»,- ընդգծում է Վարդանովը և հռետորական հարց տալիս՝ ո՞վ է այսօր թույլ տալիս շվեյցարիաներում ապրողներին, որոնք թուրքական և ադրբեջանական կերակրամանից են սնվում, խեղաթյուրել փաստերը և ներողություն խնդրել ամբողջ ժողովրդի անունից, ով չի իրագործել այդ սպանդը:

Այն, որ ֆեյսբուքյան կեղծ օգտատերերն այսօր այնքան շատ են և կարող են յուրաքանչյուր հայի անունից հանդես գալ, հարցի վերաբերյալ ռեժիսոր Արշակ Զաքարյանը նկատում է, որ այո, կարող են, բայց Վահե Ավետյան օգտատատերն ու իրեն արձագաքնող հայերը գաղտանազերծված են, ու շատ վտանգավոր գործ են սկսել։

Back to top button