
Վաղը Հոլանդիայի Առնեմ քաղաքում կմեկնարկի հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն 43 երկրի 521 մարզիկներ: Եվրոպայի առաջնությանը գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը:
Հայաստանի հավաքականը համալրված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի և Հրաձգության հանրապետական մարզադպրոցի սաներով։
Երիտասարդ Հրաչիկ Բաբայանը մրցմանը կմասնակցի մեծահասակների պայքարում: Սա նրա համար կլինի նախապատրատական փուլ Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին խաղերին: Թիմում նորեկ է տակավին պատանի 12-ամյա Հայկ Բաբայանը։ Եվրոպայի առաջնությունը նրա երկրոդ արտագնա ստուգատեսն է:
Մարզիկներից յուրաքանչյուրը կմասնակցի մեկ վարժության, իսկ վազող թիրախ ձևի մարզիկները կմասնակցեն երկուսի՝ խառը և նորմալ վազք մրցաձևերին:
Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականից կրակային դիրք դուրս կգան Լիլիթ Մկրտչյանը, Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Պետրոսյանը, Զավեն Իգիթյանն ու Մարիամ Միքայելյանը:




