Հասարակություն

Լուսացույցի դեղին ազդանշանի անջատումը կնվազեցնի ՃՏՊ-ների թիվը

aidaavetisyan
Մարտի մեկից Երևանի Գայի պողոտայի  խաչմերուկներում  լուսացույցերի ազդանշաններում կատարվել են փոփոխություններ: Փորձնական կարգով ժամանակավորապես  անջատվել են կարմիրից կանաչ փոխվող դեղին ազդանշանը:  Նպատակը՝ տրանսպորտային  միջոցների կուտակումները  կրճատելն ու  պատահարների թիվը նվազեցնելն է: «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ  Էդուարդ Հովհաննիսյանը ոստիկանության  կատարած այս փոփոխությունը դրական է համարում և վստահեցնում, որ տարեվերջին զգալիորեն կնվազի  ավտոպատահարների թիվը:

 

 

Ճանապարհային պատահարների թիվը կրճատելու  համար «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության  կենտրոն հասարակական կազմակերպությունը  վաղուց էր  բարձրաձայնում, որ մեծ  խաչմերուկներում  անհրաժեշտ է անջատել  կարմիրից  կանաչ անցնող  դեղին ազդանշանը: 5-6 տարի առաջ  Գյուլբենկյան-Կոմիտաս խաչմերուկում փորձնական  անջատվեց  դեղին ազդանշանը, սակայն 7 ամիս անց ճանապարհային ոստիկանությունն անցավ հին կանոններին՝  պատճառաբանելով, որ  կդրվեն վայրկյանաչափեր և հարցն արդեն լուծված կհամարվի: Այսօր նորից  նախկինում փորձարկվածը փորձում են կյանքի կոչել: Միջազգային փորձն են   ներմուծում  Հայաստան:  Այժմ Գայի պողոտայի խաչմերուկներում:  Մարտի մեկից այս խաչմերուկներում  անջատվել է  լուսացույցների  կարմիրից  կանաչին անցնող  դեղին ազդանշանը:

«Այն երեք վայրկյանը, որը որ լույսը պետք է դառնար դեղին եւ հայերն էլ շատ են սիրում, որ  հենց  տեղաշարժվեն դեղին լույսի ժամանակ: Վթարներն էլհիմնականում լինում են հենց այդպիսի խաչմերուկներում հենց այդ պատճառով: Վթարները շատ հաճախ լինում  են մեծ խաչմերուկներում»:

Նման մեծ խաչմերուկներ մայրաքաղաքում շատ կան, ասում է Էդուարդ Հովհաննիսյանն ու շեշտում, որ այդ տեղերում էլ   լուսացույցերում պետք է անջատել  դեղին լույսը:   Թեև նոր է կիրառվում փոփոխությունը, սակայն վարորդների կարծիքով, դա  կդժվարեցնի իրենց գործը, քանի որ  դեղինը զգուշացնող ազդանշան է:

Վայրկյանաչափեր ոչ բոլոր  լուսացույցներում են տեղադրվելու, ասում է  հասարակական կազմակերպության նախագահը, և վստահեցնում, որ  ոստիկանության այս դրական քայլը  մինչև տարեվերջ կնվազեցնի  ավտոպատահարների թիվը:

Back to top button