Սպորտ

Սամվել Բարսեղյանը կպայքարի ոսկե մեդալի համար

arammanukyan

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջա»-ի  66-րդ միջազգային մրցաշարում շարունակում է հաջող հանդես գալ  60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը:

Եզրափակչի ուղեգրի համար մղվող մենամարտում Բարսեղյանը մրցեց Ղազախստանը ներկայացնող Ժակսուլյուկ Իլյասովի հետ և գեղեցիկ հաղթանակ տոնեց: Այսօր կայանալիք եզրափակիչ մենամարտում Սամվել Բարսեղյանի մրցակիցը կլինի Էլվին Իսաևը:

Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր մյուս մասնակիցը 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը համառ պայքարում զիջեց ուզբեկ Աբդուլա Կուչկարովին և Հայաստան կվերադառնա բրոնզե մեդալով:

Կարդացեք նաև

Back to top button