ԿարևորՄիջազգային

Սպանել են Ռուսաստանի ընդդիմության ղեկավարներից Բորիս Նեմցովին

Ռուս հայտնի քաղաքական գործիչ, Յարոսլավլի մարզային խորհրդի պատգամավոր, Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովն այս գիշեր սպանվել է Մոսկվայի կենտրոնում։ Նեմցովը հայտնի էր իր ընդդիմադիր հայացքներով, նախագահ Պուտինի դեմ քննադատություններով, Ռուսաստանում կոռուպցիան բացահայտող մի քանի հետաքննական գրքերի հեղինակ էր։

ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ մարդասպանին գտնելու համար Մոսկվայում հայտարարվել է «Պերեխվատ» գործողությունը։ Ըստ նրա՝ կրակողը թաքնվել է սպիտակ գույնի մեքենայով։

«Նեմցովը Ուկրաինայից ժամանած իր ծանոթուհու հետ զբոսնելիս է եղել։ Նրանք քայլել են դեպի Վասիլի Երանելի տաճար»,- ՆԳՆ ներկայացուցիչ Ելենա Ալեքսեեւայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։ Այժմ քննիչները հարցաննում են Նեմցովի սպանության ժամանակ նրա կողքին գտնվող այդ կնոջը։

Նախնական տվյալներով՝ մարդասպանը Նեմցովը վրա կրակել է 7-8 անգամ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 6 փամփուշտ։

Մոսկվայի քննչական գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան հայտնել է, որ քննությունը դիտարկում է սպանության բոլոր վարկածները, չի բացառվում, որ այն կարող է նաեւ պատվիրված լինել։ «Նեցովին հետեւել են, մարդասպաններին շատ լավ հայնի է եղել նրա շարժը»,- ասել է նա։

Կարդացեք նաև

Back to top button