

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարությունն ու Ֆրանսիայի «Սիժեստ» հրատարակչությունը համատեղ հրատարակել են «Նեմեսիս» գործողություն» գրքի հայերեն թարգմանությունը:
Այս գործողության արդյունքում ոչնչացվեցին Հայոց ցեղասպանության մի քանի կազմակերպիչներ, որոնցից հատկապես հայտնին Սողոմոն Թեհլերյանի կողմից Բեռլինում Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթի դեմ վրիաժառու հարձակումն էր։ Գրքում ներկայացված են հայոց ցեղասպանությունը փաստող նյութեր, քարտեզներ։
2014 թվականին Փարիզում ֆրանսերենով հրատարակված գրքի թուրքերեն եւ գերմաներեն թարգմանությունները նախատեսված են հրատարակել այս տարի: Այսօր կայացել է գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։




