Քաղաքական

Խախտե՞լ է արդյոք խաղի կանոնները ԲՀԿ- ն. քաղաքական քննարկում

arminegevorgyan

Հայաստանի ներքաղաքական զարգացումների  մասին են  այսօր խոսել «Մեդիա» կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ: Հիմնական  բանավեճը ընթացել է  ԲՀԿ- ի շուրջ ծավալվող  իրադարձությունների շուրջ։

ԲՀԿ ծնունդը պայմանավորվածության արդյուքն է, ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալիկ  Արզումանյանը՝ հավելով, որ ՀՀԿ-ն հավաքել է իր քաղաքական  ռեսուրսը ու բաժանել երկու զամբյուղների  մեջ, որպեսզի մասնակցի ընտրություններին ու խորհրդարանում մեծամասնություն կազմի։

Պատգամավորի համոզմամբ՝  դրվել են պայմաններ, որը խախտելու դեպքում  պատիժ է  հասնում: «Անհաշտ ընդդիմադիր եւ գործող օլիգարխը, որը վերահսկում է տնտեսության մի զգալի մաս, նոնսենս է։ Նման բան մեր տիպի երկրներում անհնար է»,- նշեց նախկին արտգործնախարարը։

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանն  էլ նկատում  է, որ ընդդիմության պատմության մեջ Գագիկ Ծառուկյանը  եղել է  ամենախոցելի քաղաքական  կերպարը: Անդրադառնալով  Սերժ Սարգսյանի ելութին   ու Գագիկ Ծառուկյանի պատասխանին  ասում է, որ այդ  գործընթացից շատ հստակ երևաց , որ զրույցը  գնացել է թե ո՞վ է իշխելու 2018 թ .- ից հետո եւ ԲՀԿ առաջնորդն  իր պատասխանով հայտարարել էր, որ համաձայն չի,  որպեսզի իշխի Սերժ  Սարգսյանը:

ՀԱԿ խմբակցություն քարտուղար Արամ Մանուկյանը,սակայն, չհամաձանեց  բանավեճի մասնակիցների հետ , ովքեր, ըստ նրա, սկսեցին «արդարացնել», թե Գագիկ Ծառուկյանը  խախտել է  որոշակի  պայմանավորվածություններ։ Արամ Մանուկյանը  զարմանում է, թե ինչո՞ւ են  բոլոր ուժերը`սկսած ՀՅԴ-ից , հանկարծ  պարզում, որ  ԲՀԿ- ն քրեածին է, քաղաքական ուժ չէ եւ այն դեպքում, երբ երեք տարի շարունակ աշխատել են կոալիցիոն եռյակի ու քառյակի ձեւաչափով, որտեղ ԲՀԿ- ն ծանրքաշային է եղել։

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հակադարձելով Արամ Մանուկյանին նշեց , որ առաջին հարվածողը  ԲՀԿ-ին եղավ ՀԱԿ-ը` առաջին նախագահի ձեռամբ:  ՀՀԿ ԱԺ խմբակացության քարտուղար Գագիկ Մելքյանը  էլ նշում, որ ՀՀ նախագահը ընդամենը   կատարեց քաղաքական  հայտարություն, որի արդյունքում փլուզվեց երկրորդ քաղաքական ուժը։ «Քաղաքական արյունահեղության կամ անհնազանդության մասին խոսք ընդհանրապես չի հնչել։ Ընդդիմադիր դաշտից են այդ խոսքերը հնչել»,- ասում է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը։

Ամփոփելով բանավեճը ԱԺ պատգամավոր Ալիկ Արզումանյանը նշեց, որ հասարակությունը ոչ միայն  զզվել  է իշխանությունից, այլև ընդդիմությունից:  Հետևաբար՝ կողմնակից է սահմանադրական բարեփոխումներին, որպեսզի հասարակության մեջ ինտրիգ մտցվի։

Իսկ Ստեփան Սաֆարյան  էլ նկատեց ,որ այսօր արդեն  հասարակությանը չի հետաքրքրում իշխանությունների  այն բացատրությունը, որ կանգնած են մարտահրավների առաջ:

Իշխող ՀՀԿ կուսակության  ներկայացուցիչը չհեքեց, որ երկրում կան  թե  սոցիալական, թե  տնտեսական խնդիրներ, բայց տրամադրված էր լավատեսորեն `«Մի օր մեր փողոցն է լ գարուն կգա» սկզբունքով։

Կարդացեք նաև

Back to top button