

Ուկրաինայում արձանագրված լարված իրավիճակի ֆոնին այս տարվա մինչ օրս գրանցված տվյալների համաձայն Ուկրաինայից ՀՀ միգրացիոն պետական ծառայությանը 25 մարդ է դիմել ապաստան ստանալու խնդրանքով: Միգրացիոն պետական ծառայության ապաստանի հայցերով բաժնի առաջատար մասնագետ Անի Ղազարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է, որ վերջին Դեբալցևոյից ապաստան հայցողներ չկան:




